13:32  ,  30 հուլիսի, 2016

Զլատան Իբրահիմովիչ. Նոր թիմակիցներս բարձրակարգ խաղացողներ են

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը պատմել է նոր թիմում առաջին մարզումներից ստացած տպավորությունների մասին:

«Նոր թիմում մարզումները դրական լիցքեր են հաղորդում ինձ: Նոր թիմակիցներս լավ տղաներ են, բարձրակարգ խաղացողներ են: Նրանք շատ կենտրոնացած են մարզումների վրա: Մարզիչը միշտ հստակ եւ ուղիղ ասում է, թե ինչ է ակնկալում մեզնից, եւ խաղացողները հարմարվում են նրա պահանջներին: Տպավորություններս միայն դրական են:

Հաջողությունների հասնելու գրավականն ինձ համար միայն ծանր մարզումներն են: Մարզումներիդ որակն անդրադառնում են խաղերի վրա: Դա է իմ փիլիսոփայությունը ֆուտբոլում»,- շվեդ հարձակվողի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հուլիսի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեդիայում ընկերական հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում