09:24  ,  30 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր մեկնարկային կազմը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Անգլիայի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում հիմնական կազմի ընտրության հարցում նախապատվությունը կտա թիմի նորեկներին: Dailymail-ի կանխատեսմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա այսպիսի մեկնարկային կազմ.

Դե Խեա, Սմոլինգ, Բայի, Դարմիան, Շոու, Պոգբա, Շնեյդերլին, Մխիթարյան, Մարտիալ, Ռունի, Իբրահիմովիչ:

Սպասվում է, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղի կունենա առաջիկա օրերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում