00:42  ,  30 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. Թուրք երկրպագուների մուտքը Մոնակո եւ Ֆրանսիա արգելվել է

Թուրքական «Ֆեներբահչեի» երկրպագուների մուտքը Մոնակո եւ Ֆրանսիայի Մերձծովյան Ալպերի դեպարտամենտ արգելված կլինի օգոստոսի 1-ից 3-ը, հաղորդում է lequipe-ը: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆեներբահչեն» օգոստոսի 3-ին հյուրընկալվելու է «Մոնակոյին»:

Մոնակոյի իշխանությունները որոշումը պատճառաբանել են նախորդ տարիներին «Ֆեներբահչեի» ֆանատների մասնակցությամբ անկարգություններով: Բացի այդ Ֆրանսիայում արտակարգ դրություն է եւ հակաահաբեկչական ռեժիմ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած «Ֆեներբահչե» - «Մոնակո» առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է թուրքական թիմը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում