23:46  ,  29 հուլիսի, 2016

«Գանձասար-Կապանը» ոչ ոքի է խաղացել Բուլղարիայում

Բուլղարիայում մարզումային հավաքի մեկնած «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսի ԱԵԼ-ի հետ: Երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել, բայց գնդակն այդպես էլ ցանցում չի հայտնվել, հաղորդում է կապանյան թիմի մամուլի ծառայությունը: Գրանցվել է ոչ-ոքի՝ 0:0: 

ԱԵԼ-ը ներկայացնում է Կիպրոսի բարձրագույն խումբը: Հայկական թիմը Բուլղարիայում ընթացող հավաքի շրջանակում անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ դիմակայությունում ընտրել էր հետեւյալ մեկնարկային կազմը՝ Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Ալեքսանդր Պետրոսյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Արմեն Պետրոսյան, Արտակ Ալեքսանյան, Լուբամբու Մուսոնդա, Ուբեյմար Անգուլո, Կլաուդիր Մարինի, Գեղամ Հարությունյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում