22:46  ,  29 հուլիսի, 2016

Ռիո-2016. Ռուսաստանի ծանրորդներն ամբողջ թիմով հեռացվեցին Օլիմպիական խաղերից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, ծանրամարտի Ռուսաստանի հավաքականը ամբողջ կազմով զրկված կլինի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության կայքը: Պատճառը հակադոպինգայի կանոնադրության համակարգային բնույթի խախտումներն են:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 24-ի գործկոմի նիստում որոշել էր չզրկել Ռուսաստանին Խաղերի մասնակցության իրավունքից, սակայն միջազգային ֆեդերացիաներին իրավունք էր վերապահել առանձին մարզաձեւերի ներկայացուցիչներին հեռացնել Խաղերից, եթե առնչություն ունենան դոպինգի օգտագործման հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս