21:38  ,  29 հուլիսի, 2016

Ռունի. Մոուրինյոն վերադարձրել է մեզ հաղթողի հոգեբանություն

Մոուրինյոն վերադարձրել է մեզ հաղթողի հոգեբանություն, նրա գլխավորությամբ մարզումները հաճույք են պատճառում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին թիմի նոր գլխավոր մարզիչի մասին:

«Միշտ հրաշալի է սկսել աշխատանքը նոր մարզիչի հետ, հատկապես, եթե այդ մարզիչը Մոուրինյոն է: Մենք շատ ենք աշխատում, որպեսզի լավ հանդես գանք նոր մրցաշրջանում, որը շատ կարեւոր է լինելու մեր ակումբի համար: Կարծում եմ՝ Մոուրինյոն հրավիրել է մի քանի հրաշալի նորեկների: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է միշտ հաղթի: Խաղացողների վրա հիմա կա ընդհանուր ճնշում, բայց մենք պատրաստ ենք: Կարծում եմ՝ նոր մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կպայքարենք տիտղոսների համար»,- Ռունիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հուլիսի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեդիայում ընկերական հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում