20:51  ,  29 հուլիսի, 2016

«Փյունիկ» - «Բանանց»՝ 2:1

Նոր մրցաշրջանին պատրաստվող «Փյունիկն» ու «Բանանցը» ստուգողական հանդիպում են անցկացրել Երեւանում: 2:1 հաշվով հաղթել է «Փյունիկը», որը երկու գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում՝ Դավիթ Մանոյան, Ալիկ Առաքելյան:

Ընդմիջումից հետո «Բանանցը» կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի է ընկել թիմի վերադարձած բրազիլացի Լաերսիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով