19:43  ,  29 հուլիսի, 2016

Արսեն Վենգեր. Անգլիական ակումբների տրանսֆերների ահռելի գումարները վախեցնում են

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նոր մրցաշրջանից ակնկալիքների մասին:

«Այսօր Պրեմյեր լիգայում հաղթելը ծանրագույն խնդիր է: Յուրաքանչյուր ակումբ իր կազմով մեծ հավակնություններ ունի: Անգլիական թիմերի տրանսֆերների ահռելի գումարները վախեցնում են: Բայց դա Անգլիայի առաջնության իրականությունն է:

Հերթական անգամ լավագույն քառյակում հայտնվելուց գոհ չենք լինի: Երբեք գոհ չեմ լինում առանց տիտղոսի: Անցած մրցաշրջանում մեր թիմի գոլերը քիչ էին: Կփորձենք ուժեղացնել հարձակումը: Պաշտպանությունում ավելի շատ փորձառություն է պետք մեզ: Միջին գիծը լիովին բավարարում է»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Արսենալը» նվաճեց Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում