17:54  ,  29 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» 23 խաղացողներ մեկնեցին Շվեդիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է կազմը, որը մեկնել է Շվեդիա՝ թուրքական «Գալաթասարայի» դեմ ընկերական հանդիպման: Կազմում ընդգրկվել է 23 խաղացող: Հայտացուցակում են նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հուլիսի 28-ին անցկացրեց առաջին մարզումն անգլիական թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում