14:35  ,  29 հուլիսի, 2016

Պոլ Պոգբա. Մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք թերթերում

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» տեխնիկական հովանավոր ներկայացրել է խորհրդավոր տեսահոլովակ Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասնակցությամբ:

Այս ամռան տրանսֆերային իրարամերժ լուրերի գլխավոր աղբյուր ֆուտբոլիստը խորհուրդ է տալիս չհավատալ թերթերում գրածներին, ռեպ երգիչ Stormzy-ն էլ վերջում խորհուրդ է տալիս բոլորին փակել բերանները: Երգիչը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է: Տեսահոլովակը հրապարակել է նաեւ «Ռեալի» թվիթերյան էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում