13:09  ,  29 հուլիսի, 2016

Շվայնշտայգերն ավարտեց կարիերան Գերմանիայի հավաքականում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստն այդ մասին գրել է Թվիթերում:

Ազգային թիմում վերջին հանդիպումը Շվայնշտայգերի համար Եվրո-2016-ի կիսաեզրափակիչն էր Ֆրանսիայի դեմ: Բունդեսթիմը պարտվել էր 0:2 հաշվով:

Շվայնշտայգերը շնորհակալություն է հայտնել «հրաշալի ժամանակի» համար բունդեսթիմում:

Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2004 թվականից: Դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2010 թվականների Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս