12:39  ,  29 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հաստատվել է Ռուսաստանի 257 օլիմպիականի մասնակցություն

Ռուսաստանի սպորտի նախարարության տվյալներով, միջազգային ֆեդերացիաները հաստատել են 257 ռուսաստանցի օլիմպիականների մասնակցությունը Ռիո-2016-ի Խաղերին:

Հարցականի տակ է դեռ Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնախմբի զեկույցում նշված 14 մարզիկների մասնակցությունը: Զեկույցում նշված թիմային մարզաձեւերի 12 մարզիկներ զրկվել են մասնակցության իրավունքից, հաղորդում է rsport-ը:

Նախնական սպասումներով Ռուսաստանը Ռիո-2016-ի խաղերում կունենա մոտ 270 մասնակից: Նախքան դոպինգային սկանդալի հետեւանքով որակազրկումները Ռուսաստանն ուներ 387 ուղեգիր:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում