11:48  ,  29 հուլիսի, 2016

Յուրգեն Կլոպ. Չէի վճարի 100 միլիոն ֆունտ որեւէ խաղացողի համար

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ դեմ է մեկ ֆուտբոլիստի համար 100 միլիոն ֆունտ ստերլինգ վճարելուն:

«Ֆուտբոլը թիմային խաղ է: Միշտ էլ ցանկալի է թիմում ունենալ լավագույն ֆուտբոլիստներին, բայց հաջողության համար անհրաժեշտ է աստիճանաբար կառուցել կոլեկտիվը: Մյուս ակումբները ծախսում են հսկայական գումարներ, գնում են բարձրակարգ խաղացողների: Ես ցանկանում եմ այլ ճանապարհով շարժվել: Եթե նույնիսկ լինեին այդ գումարները, միեւնույն է՝ ես ամեն ինչ այլ մեթոդներով կանեի»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում