21:05  ,  28 հուլիսի, 2016

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի թիմն ուժեղ էր հնդիկներից

Սլովակիայում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Հնդկաստանի թիմի հետ եւ առավելության է հասել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականը 12 միավորով (5 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն) երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող Բելառուսը:

Առաջատարը Իրանի հավաքականն է, որը 8 տուրից հետո վաստակել է 15 միավոր: Երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն է՝ 13 միավոր:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Հայկ Մ. Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով