19:36  ,  28 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը միացել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին: 34-ամյա շվեդ հարձակվողն առաջին մարզումն է անցկացրել: Մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հուլիսի 30-ին Շվեդիայում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում