17:48  ,  28 հուլիսի, 2016

«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարի տրանսֆերի գինը եղել է 19.3 միլիոն եվրո

Բրազիլացի Նեյմարի տրանսֆերի իրական գինը 2013-ին եղել է 19.3 միլիոն եվրո, հայտարարել է «Բարսելոնայի» փոխնախագահ Սուսանա Մոնխեն:

«Մենք հրաշալի գործարք էին հաջողել: Չգիտեմ, թե որտեղից է հայտնվել 86 միլիոն եվրոյի մասին լուրերը: Տրանսֆերի գումարը եղել է 19.3 միլիոն եվրո, դրան գումարած 2 միլիոն բոնուս «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում հայտնվելու համար: Սկզբում լրացուցիչ նշվում էր 40 միլիոն եվրո տրանսֆերի համար, սակայն այդ գումարը հետագայում ստացել է Նեյմարը աշխատավարձի տեսքով: Նրա տարեկան աշխատավարձը եղել է 24.8 միլիոն եվրո»,- Մոնխեի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել բրազիլական «Սանթոսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում