16:28  ,  28 հուլիսի, 2016

Չիրո Իմոբիլեն՝ «Լացիոյի» խաղացող

Իսպանական «Սեւիլիան» պաշտոնապես հաստատել է, որ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն տեղափոխվել Հռոմի «Լացիո»: 26-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել եւ իտալական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն մեկ մրցաշրջանի համար կստանա 1.9 միլիոն եվրո:

«Լացիոն» վարձակալել է Իմոբիլեին մեկ տարով, սակայն հաջորդ ամռանը 9 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելու պարտադիր իրավունքով:

Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը Իմոբիլեն վարձակալությամբ անցկացրել էր «Տորինոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում