14:35  ,  28 հուլիսի, 2016

Զիդան. Այսպիսի պարտությունները հետագայում անթույլատրելի են

Այսպիսի պարտությունները հետագայում անթույլատրելի են, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո: Արքայական ակումբը հանդես է եկել ոչ ուժեղագույն կազմով:

«Այժմ նախապատրաստական փուլում ենք: Անհրաժեշտ է բարձրացնել թիմային արագությունը: Իպանիայում մրցաշրջանը շատ երկար է եւ պետք է լավ մեկնարկ ունենալ:

ՊՍԺ-ի դեմ խաղում պակասում էր ագրեսիան, հատկապես, առաջին խաղակեսում: Դրական կողմերից կնշեմ գնդակի վերահսկողությունն ու գոլային պահերը: Պարզ է, որ թիմը դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, քանի որ դեռ ժամանակ ունենք»,- Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

International Champions Cup

«Ռեալ» - ՊՍԺ՝ 1:3

Մարսելո, 44, 11մ - Նանիտամո Իկոնե, 2, Թոմաս Մենյե, 35, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում