12:41  ,  28 հուլիսի, 2016

Յուրգեն Կլոպ. Մամադու Սակոն խախտեց ակումբային կանոնները եւ պատժվեց

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է, թե ինչու է մարզումներից հեռացրել ֆրանսիացի պաշտպան Մամադու Սակոյին, որն ԱՄՆ-ից վերադարձել է Անգլիա:

«Իմ խնդիրն է թիմի կառուցումը, ամուր հիմքի ստեղծումը: Այդ պատճառով ես որոշեցի, որ Սակոն պետք է վերադառնա Անգլիա, իսկ 8-10 օր հետո ես կզրուցեմ նրա հետ: Ոչ մի լուրջ բան չկա: Նա քիչ էր մնում ուշանար թռիչքից, բաց թողեց մարզումը, ուշացած եկավ ճաշի: Ակումբում կան որոշակի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար: Եթե որեւէ մեկը խախտում է դրանք, ապա պետք է պատժվի: Սակոյի հետ վիճաբանություն չի եղել: Միայն ես եմ խոսել, իսկ նա լսում էր: Նույնիսկ մեկ մարզում բաց թողնելը կանոնների խախտում է: Նույնիսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն են մարզվում անհատական ծրագրով»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է liverpoolecho-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մրցաշրջագայության է մեկնել ԱՄՆ: Առաջին խաղումը Կլոպի գլխավորած թիմը 0:1 հաշվով պարտվել է Լոնդոնի «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում