11:54  ,  28 հուլիսի, 2016

7 տարում առաջին անգամ Լիբերտադորեսի գավաթը բաժին չհասավ Արգենտինայի կամ Բրազիլիայի ակումբներին

Յոթ տարում առաջին անգամ Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային տիտղոսը նվաճել է Արգենտինան կամ Բրազիլիան չներկայացնող ակումբ: Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալը» եզրափակիչի երկրորդ խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Էկվադորի «Ինդեպենդիենտե դել Վալյեի» նկատմամբ եւ նվաճել է տիտղոսը: Միակ գնդակը 9-րդ րոպեին խփել է Բորխան: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Նախորդ անգամ «Աթլետիկո Նասիոնալը» Լիբերտադորեսի գավաթը նվաճել էր 1989 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում