11:12  ,  28 հուլիսի, 2016

«Չելսին» Կոնտեի գլխավորությամբ ուժեղ էր «Լիվերպուլից»

Ֆուտբոլի International Champions Cup ընկերական մրցաշարի հյուսիսամերիկյան խմբի խաղում անգլիական «Չելսին» ու «Լիվերպուլը» հանդիպել են Փասադենայում: Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» հաղթանակ է տարել նվազագույն հաշվով: Միակ գնդակը 10-րդ րոպեին խփել է Գարի Կեյհիլը:

70-րդ րոպեին «Չելսին» մնացել է տասը ֆուտբոլիստներով: Կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել Սեսկ Ֆաբրեգասը: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը չի կարողացել օգտվել թվային առավելությունից: Հաշիվը մնացել է անփոփոխ մինչեւ հանդիպման ավարտը:

International Champions Cup

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:0

Գարի Կեյհիլ, 10

Հեռացում՝ Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում