10:56  ,  28 հուլիսի, 2016

«Միլանը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բավարիային»

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած International Champions Cup ընկերական մրցաշարի հյուսիսամերիկյան խմբի խաղում մրցել են իտալական «Միլանն» ու Մյունխենի «Բավարիան»: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 3:3: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Միլանը»՝ 5:3: Իտալական թիմը հինգ հարվածներն էլ դիպուկ է իրացրել, իսկ «Բավարիայի» կազմից Ռաֆինյայի հարվածից հետո դարպասապահ Դոնարուման սեյվ է կատարել:

International Champions Cup

«Բավարիա» - «Միլան»՝ 3:3 (11մ՝ 3:5)

Ֆրանկ Ռիբերի, 29, 90, 11մ, Դավիդ Ալաբա, 38 – Մ՝Բայե Նյանգ, 23, Անդրեա Բերտոլաչի, 49, Յուրայ Կուցկա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում