23:53  ,  27 հուլիսի, 2016

«Ռեալը» բանակցում է Պոգբայի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Թուրինի «Յուվենտուսի» հետ Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, հաղորդում է ESPN-ը:

Պոլ Պոգբայի իտալացի գործակալ Մինո Ռայոլան չեղյալ է համարել ֆուտբոլիստի բուժզննումը «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Յուվենտուսը» ցանկանում է Պոգբայի տրանսֆերի վաճառքից ստանալ 130 միլիոն եվրո: Այդ գումարի 20 տոկոսը պետք է ստանա Ռայոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում