21:30  ,  27 հուլիսի, 2016

Ալեշանդրե Պատոն պայմանագիր կնքեց «Վիլյառեալի» հետ

Իսպանական «Վիլյառեալը» հաստատել է 26-ամյա բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տրանսֆերը: Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր:

Ալեշանդրե Պատոյի տրանսֆերային իրավունքը պատկանում էր բրազիլական «Կորինտիանսին»: Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը Պատոն վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»: Ոչ պաշտոնական տվյալներով իսպանական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 3 միլիոն եվրո:

2007-2013 թվականներին Պատոն հանդես է եկել իտալական «Միլանում», 2008 թվականից Բրազիլիայի հավաքականի խաղացող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում