20:38  ,  27 հուլիսի, 2016

Օբամեյանգ. Չեմ ասել, որ միայն «Ռեալի» համար կհեռանամ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ինքը հայտարարել է, որ միայն Մադրիդի «Ռեալի» համար կհեռանա «Բորուսիայից»:

«Ողջույն, լրագրողներ: Ամեն տեղ կարելի է կարդալ ինձ վերագրվող խոսքեր, թե միայն «Ռեալի» համար կհեռանամ Դորտմունդից: Բայց ես երբեք այդպիսի բան չեմ ասել: Չգիտեմ՝ ով է փոխել իմ խոսքերը: Բայց տխուր է, որ մարդիկ ինչ ուզում անում են: Ես «Բորուսիայի» խաղացող եմ:

Տարբեր հարցազրույցներում ասել եմ, որ մանկության երազանքն է եղել խաղալ «Ռեալում», բայց ոչ ավելին»,- գրել է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստը Թվիթերում:

27-ամյա խաղացողը 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» է տեղափոխվել «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում