18:25  ,  27 հուլիսի, 2016

Պուտին. Փորձում են համաշխարհային քաղաքականությունում գերիշխող կանոնները տեղափոխել սպորտ

Ռուս աթլետների որակազրկումը համաշխարհային քաղաքականությունում գերիշխող կանոնները համաշխարհային սպորտ տեղափոխելու փորձ է: Այդ մասին ռուս օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ընդունել եւ հաջողություն է մաղթել Ռիո մեկնող ռուսաստանցի օլիմպիականներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաեւան, որը զրկված է մասնակցության իրավունքից:

«Մենք այսօր բախվել ենք օրենքի բացակայության հետ, մարդիկ անում են այն, ինչ ցանկանում են: Բախվել ենք նրանց անարդարության հետ: Մենք պետք է պատժենք այս ամենի հետ առնչություն ունեցողներին»,- ասել է Ելենա Իսինբաեւան՝ դիմելով Պուտինին, որն էլ սպորտը համեմատել է համաշխարհային քաղաքականության հետ, փոխանցում է sport-express-ը:

Հիշեցնենք, որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան զրկել է ռուսաստանցի 68 աթլետների օլիմպիական ուղեգրերից: Պատճառը հակադոպինգային կանոնադրության խախտումներն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում