16:25  ,  27 հուլիսի, 2016

Մասկերանոն 3 տարով կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» ու արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն համաձայնության են հասել համագործակցությունը երկարաձգելու մասին: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը:

32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2019 թվականը:

Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդել էր, որ Մասկերանոն այս ամռանը կհեռանա «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով Թուրինի «Յուվենտուս»:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2010 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում