15:24  ,  27 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Իմ երազանքը միշտ եղել է Պրեմյեր լիգայում խաղալը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ մանկուց երազել է Անգլիայի Պրեմյեր լիգայում խաղալը:

«Իմ երազանքը միշտ եղել է Պրեմյեր լիգայում խաղալը: Եվ վերջապես ես կատարեցի իմ երազանցը: Այժմ շատ ուրախ եմ խաղալ այս մարզաշապիկով: «Մանչեսթեր Յունայթեդը» եղել է թիմերից մեկը, որին երկրպագել եմ մանկությանս տարիներին: Երազանք է այսպիսի մեծ ակումբում խաղալը:

Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Ես միշտ ասում եմ, որ կձգտեմ անել: Սա նոր մարտահրավեր է ինձ համար, ես սիրում եմ դժվարություններ: Ես սիրում եմ հաղթահարել դժվարություններ, քանի որ երբ դու հաղթահարում ես, դու դառնում ես ավելի ուժեղ:

Եթե անկեղծ լինենք, ապա ինձ համար նշանակություն չունի, թե որ դիրքում կխաղամ: Ես սիրում եմ հարձակվողի դիրքը, եզրային կիսապաշտպանի, հարձակողական կիսապաշտպանի: Այդ ամենը կախված է մարզիչի որոշումից»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է theguardian-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախաձեռնությամբ է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում