14:42  ,  27 հուլիսի, 2016

Անդրե Գոմեշ. Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները

Ուրախ եմ տեղափոխվել այս հրաշալի թիմ, ասել է «Բարսելոնայի» նորեկ Անդրե Գոմեշը: Կատալոնական ակումբը ներկայացրել է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանին:

«Հույս ունեմ, որ այստեղ ինձ սպասվում են վառ իրադարձություններ: Ես երջանիմ եմ եւ կարծում եմ՝ ընդունել եմ ճիշտ որոշում: Հույս ունեմ կատարելագործվել եւ առավելագույն օգուտ բերել ակումբին: Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները: Հույս ունեմ, որ կհասնենք այդ նպատակի իրականացմանը»,- ասել է Անդրե Գոմեշը:

«Բարսելոնան» Գոմեշի համար «Վալենսիային» վճարել է 35 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում