14:10  ,  27 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Նշանակություն չունի, թե ինչքան են վճարել իմ տրանսֆերի համար՝ 38 միլիոն կամ 40 միլիոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ չէ, որ կունենա մշտական տեղ անգլիական թիմի մեկնարկային կազմում:

«Նշանակություն չունի, թե ինչքան են վճարել իմ տրանսֆերի համար՝ 38 միլիոն կամ 40 միլիոն, ես երաշխավորված տեղ չունեմ մեկնարկային կազմում: Ես ձգտում են անել առավելագույնը մարզումների ժամանակ, որպեսզի վաստակեմ տեղս: Առաջիկայում կտեսնենք՝ կխաղամ ամեն խաղում, թե ոչ: Դա կախված է մարտավարական իրավիճակից, կախված է մրցակցից: Բայց ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է theguardian-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել Անգլիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում