13:27  ,  27 հուլիսի, 2016

Լոնդոնի «Արսենալի» ավագը բաց կթողնի կես տարի

Լոնդոնի «Արսենալի» նոր ավագ Պեր Մերտեզակերը ֆրանսիական «Լանսի» հետ ընկերական խաղում ստացած ծնկահոդի վնասվածքի հետեւանքով բաց կթողնի մոտ կես տարի, հաղորդում է The Telegraph-ը:

«Վատ նորություններ ունենք: Լանսում Մերտեզակերն անցկացրեց ամբողջ հանդիպումը, սակայն հաջորդ օրը պարզվեց, որ ծնկահոդի վնասվածք ունի: Նա արդեն վիրահատվել է Գերմանիայում: Պետք է փոխարինող գտնենք: Մեզ անհրաժեշտ է փորձառու պաշտպան»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

31-ամյա Մերտեզակերի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը: 2014թ. աշխարհի չեմպիոնը լոնդոնյան ակումբում է 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում