11:34  ,  27 հուլիսի, 2016

ԱՄՆ-ի բասկետբոլիստները 50 միավորի առավելությամբ ուժեղ էին չինացիներից

Ռիո-2016-ին պատրաստվող բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականներն անցկացրել են ցուցադրական հանդիպում: ԱՄՆ-ի թիմի առավելությունը եղել է հսկայական՝ 50 միավոր: Գրանցվել է 107:57 հաշիվ:

Օլիմպիական մրցաշարում ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականներն ընդգրկված են նույն խմբում: Նրանց մրցակիցները կլինեն նաեւ Ֆրանսիայի, Սերբիայի, Վենեսուելայի եւ Ավստրալիայի հավաքականները:

B խմբում են Արգենտինան, Բրազիլիան, Իսպանիան, Լիտվան, Նիգերիան ու Խորվաթիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում