10:00  ,  3 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արսեն Ջուլֆալակյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիադայի Խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:

Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալու 74 կգ քաշային կարգում: Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1998 թվականից: Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2003, 2004) է, պատանիների Եվրոպայի լավագույն մարզիկ (2004), պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2002), երիտասարդների Եվրոպայի արծաթե (2006) եւ բրոնզե մեդալակիր (2005), երիտասարդների աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012), աշխարհի գավաթակիր (2010), աշխարհի առաջնության արծաթե (2010) եւ բրոնզե մեդալակիր (2011): Միջազգային տարբեր կարգի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր:

Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է` Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում երրորդ մրցանակակիր դառնալով:

Ամուսնացած չէ:

Անհատական մարզիչն է Սամվել Գեւորգյանը, հավաքկանի մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը:

Օլիմպիական գորգ է դուրս գալու օգոստոսի 5-ին:

Արսեն Ջուլֆալակյան

«Մարզիկի անցած ուղին հուշում է, թե ինչ ակնկալիքներով է նա մասնակցելու այս կամ այն մրցաշարին: Ես կարծում եմ, որ ունեմ բոլոր հնարավորությունները մեր ժողովրդին ուրախացնելու համար: Աշխարհի առաջնությունից հետո սկսել եմ պատրաստվել Օլիմպիական խաղերին, եւ իմ բոլոր ունակությունները կներդնեմ, որպեսզի տեղ զբաղեցնեմ օլիմպիական պատվո հարթակում»:

Սամվել Գեւորգյան

«Արսենը բազմաթիվ հաղթանակներով արդեն ապացուցել է, որ յուրաքանչյուր մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է իր քաշային կարգում: Օլիմպիական մրցաշարը բացառություն չէ: Չեմ ուզում առաջ գնալ ու գուշակել, թե ինչ արդյունքի կհասնի մեր ըմբիշը, բայց այն, որ հնարավորություն կունենա հասնելու մեծ հաջողության, չեմ թաքցնի: Շատ դժվար մրցաշար է լինելու. բոլորն էլ ձգտելու են օլիմպիական մեդալ նվաճել: Արսենն արդեն մեկ անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի: Հուսով եմ, որ փորձն ու վարպետությունը այս անգամ իրենց դերը կկատարեն, եւ մենք շատ բարձր տրամադրությամբ կվերադառնանք Հայաստան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս