10:43  ,  27 հուլիսի, 2016

Անչելոտի. «Բավարիան» չունի նոր խաղացողների կարիք

Մյունխենի «Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ այս ամռանը ակումբը նոր գնումներ չի կատարի՝ բավարարվելով «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի եւ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի տրանսֆերներով, որոնք արդեն կատարվել են: Թիմից հեռացել է կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, որը վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»:

«Կարծում եմ՝ մեր բոլոր դիրքերը համալրված են եւ փակ: Այլ խաղացողների կարիք հիմա չունենք: Ես գոհ եմ այս կազմից եւ չեմ պատրաստվում ղեկավարությանը դիմել նոր տրանսֆերների պահանջով»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է 4-4-2.com-ը:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային: Ֆրանկ Ռիբերին ու Ֆիլիպ Լամն արդեն հայտարարել են, որ Անչելոտին իդեալական մարզիչ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում