21:52  ,  26 հուլիսի, 2016

«Յուվենտուսն» Իգուաինի տրանսֆերի 90 միլիոն եվրոն կվճարի երկու տարում

Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը «Նապոլիից» տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: 28-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիրը, հաղորդում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Տրանսֆերի գինը 90 միլիոն եվրո է, սակայն թուրինյան ակումբն այդ գումարը կվճարի երկու ֆինանսական տարում:

Իգուաինը դարձավ Իտալիայի առաջնությունների պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր արգենտինացի Էրնան Կրեսպոյին, որի համար «Լացիոն» 2000 թվականին «Պարմային» վճարել էր 55 միլիոն եվրո:

Իտալիայի անցած առաջնության 35 խաղում Իգուաինը խփել է 36 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում