19:38  ,  26 հուլիսի, 2016

Ֆիլիպ Լամ. Կարլո Անչելոտին իդեալական մարզիչ է «Բավարիայի» համար

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լավը Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ երկու շաբաթների մարզումներից հետո հիացած է իտալացի մարզիչով:

«Քիչ մարզիչներ են հասկանում թիմի ներսում իդեալական հավասարակշռված վիճակի կարեւորությունը: Անչելոտին այդ քչերից մեկն է: Նրա ղեկավարությամբ այս երկու շաբաթների մարզումներից հետո ես հավատում եմ, որ Անչելոտին իդեալական մարզիչ է «Բավարիայի» համար: Նա հրաշալի է կառուցում հարաբերությունները խաղացողների հետ, եւ նա ուրախ է լինել այստեղ: Այդ ամենի շնորհիվ բոլոր խաղացողները հրաշալի են իրենց զգում»,- Լամի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մի քանի օր առաջ հիացական խոսքեր էր ասել Անչելոտիի մասին նաեւ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Հիշեցնենք, որ Անչելոտին գերմանական ակումբում փոխարինել է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում