18:49  ,  26 հուլիսի, 2016

Գոնսալո Իգուաինը բուժզննում է անցել «Յուվենտուսում»

Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը բուժզննում է անցել Թուրինի «Յուվենտուսում» եւ առաջիկայում կկնքի պայմանագիր, հաղորդում է thesun-ը: Թուրինյան ակումբը Իգուաինի համար «Նապոլիին» կվճարի 79 միլիոն ֆունտ ստերլինգ: 

Փորձագետների կարծիքով, այս ձեռքբերումը թույլ կտա «Յուվենտուսին» առանց վարանելու վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբայի համար վճարել 120 միլիոն եվրո, «Յուվենտուսը» պահանջում է 130 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում