17:51  ,  26 հուլիսի, 2016

«Ռեալի» նախկին խաղացողը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալվարո Արբելոան համաձայնության է հասել իտալական «Միլանի» հետ պայմանագիր կնքելու հարցով, հաղորդում է իսպանական Marca-ն: «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցել է իսպանացի ֆուտբոլիստի գործակալի հետ եւ հասել դրական արդյունքի: 33-ամյա խաղացողը կկնքի մեկ տարվա պայմանագիր:

2009-2016 թվականներին Արքայական ակումբում հանդես եկած Արբելոան այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում