16:56  ,  26 հուլիսի, 2016

ՈւԵՖԱ-ն ռասիզմի համար պատժել է Ադրբեջանին

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ: Պատճառը մայիսին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնության Ադրբեջան - Բելգիա հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուների ռասիստական բնույթի վանկարկումներն են, հաղորդում է haqqin.az-ը:

Բողոքը ներկայացրել էր բելգիական կողմը: Ադրբեջանական կողմը չի ընդունել մեղադրանքները, սակայն ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի հավաքականներից մեկի հաջորդ պաշտոնական հանդիպման ժամանակ փակ կպահի 300-ից ոչ պակաս տեղով տրիբունան: Այդ հատվածում փակցված կլինի No to Racism գրությամբ պաստառ: Դա տեղի կունենա սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրո-2017-ի ընտրական մրցաշարի Ադրբեջան - Ֆարերներ երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում