12:19  ,  26 հուլիսի, 2016

ՖԻՖԱ-ի նախագահ. Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցի 40 թիմ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը հասցնել 40-ի: Նիգերիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ Աֆրիկան կստանա լրացուցիչ երկու տեղ:

«Կարծում եմ՝ 2026 թվականին մենք պետք է 40 հավաքական ունենանք աշխարհի առաջնությունում: Դա այսօրվա մասնակիցների թվից 8-ով ավելի է: Առնվազն երկու տեղ կստանա Աֆրիկան»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում