10:03  ,  26 հուլիսի, 2016

«Գանձասար-Կապանը» ոչ ոք է խաղացել Կիպրոսի «Էթնիկոսի» հետ

Բուլղարիայում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» երկրորդ ստուգողական խաղում մրցել է Կիպրոսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Էթնիկոս» թիմի հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Առաջին խաղում «Գանձասար-Կապանը» 2:0 հաշվով առավելության էր հասել Վրաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սաբուրթալո» թիմի նկատմամբ: Աչքի էին ընկել Լուբամբու Մուսոնդան եւ Գեղամ Հարությունյանը:

Կապանյան թիմը Բուլղարիայում վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում