00:35  ,  26 հուլիսի, 2016

«Բարսելոնան» Անդրե Գոմեշի տրանսֆերի գինը սահմանել է 100 միլիոն եվրո

«Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքած պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի տրանսֆերի գինը կատալոնական ակումբը սահմանել է 100 միլիոն եվրո:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած 22-ամյա խաղացողի համար «Բարսելոնան» «Վալենսիային» վճարել է 35 միլիոն եվրո: Եվս 20 միլիոն եվրո բոնուս կստանա «Վալենսիան» Գոմեշի հաջող մրցելույթների դեպքում:

Գոմեշը «Վալենսիայում» էր 2014-ից: 78 խաղում նա խփել է 8 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում