22:55  ,  25 հուլիսի, 2016

«Սանդրելենդը» կփորձի վարձակալել Ադնան Յանուզային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը մոտ է «Սանդերլենդ» տեղափոխվելուն: Խոսքը մեկ տարվա վարձակալության մասին է, հաղորդում է dailymail-ը:

21-ամյա բելգիացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սանդերլենդի» նոր գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը, որը Ադնան Յանուզային ծանոթ է «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքով:

Անցած մրցաշրջանի առաջին կեսը Յանուզայը վարձակալությամբ անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում