21:29  ,  25 հուլիսի, 2016

Զիդանը կարող է Բենզեմային եւ Մորատային միասին դուրս բերել խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում փորձարկել նոր մարտավարական դասավորություն:

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» խաղում էր 4-4-3 մարտավարական դասավորությամբ, սակայն ունենալով երկու կենտրոնական հարձակվողների (ֆրանսիացի Քարիմ Բենզեմա եւ իսպանացի Ալվարո Մորատա) եւ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ու բացակայությունը՝ թույլ կտա երկու հարձակվողներին միասին խաղալ:

Marca-ն նախաձեռնել է հարցում՝ պարզելու երկրպագուների կարծիքը: Մեծամասնությունը կողմ է Մորատա - Բենզեմա հարձակողական զույգին:

Թուրինի «Յուվենտուսից» վերադարձած Ալվարո Մորատան մտադիր չէ լինել պահեստային խաղացող, այլապես կդնի թիմից հեռանալու պահանջ: Քարիմ Բենզեման եւս դժգոհ կլինի մեկնարկային կազմից դուրս մնալու դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում