19:35  ,  25 հուլիսի, 2016

Մոուրինյո. Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 6-7 թիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ նոր մրցաշրջանում Անգլիայի Պրեմյեր լիգայի չեմպիոնի կոչմանը կհավակնի 6-7 թիմ:

«Պրեմյեր լիգան առանձնահատուկ էր, այժմ ավելի առանձնահատուկ կդառնա: Կարծում եմ՝ Գվարդիոլան ճիշտ է, երբ ասում է, որ մենք պատասխանատու ենք միմյանց զարգացման համար: Մենք սովորում ենք մեր դիմակայությունների վրա, սովորում ենք հաղթահարելով փորձություններ: Բայց ֆուտբոլում ավելի կարեւոր են խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները, քան մարզիչները: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» երկու մեծ ակումբներ են, որոնք իրենց առջեւ դնում են միայն մեծ նպատակներ, բայց կան այլ ակումբներ, որոնք նույն խնդիրներն են հետապնդում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ընկերական հանդիպում անցկացնեին հուլիսի 25-ին Պեկինում, սակայն վատ եղանակի պատճառով խաղը տեղի չունեցավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում