18:33  ,  25 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ Չինաստան կատարած մրցաշրջագայությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության համար:

«Այնքան շատ սեր ու կիրք Չինաստանում մեր երկրպագուներից: Շնորհակալություն գերազանց ընդունելության եւ դրական հույզերի համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ Շանհայում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:4 հաշվով պարտվել է Դորտմունդի «Բորուսիային»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի միակ գնդակը խփել էր Հենրիխ Մխիթարյանը: Հուլիսի 25-ին Պեկինում պետք է տեղի ունենար «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով խաղը տեղի չունեցավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում