17:22  ,  25 հուլիսի, 2016

Կարլո Անչելոտին հիացրել է Ֆրանկ Ռիբերիին

«Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հիացած է մյունխենյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիից: Մոտ երկու շաբաթվա մարզումներից հետո Ռիբերին նշել է, որ իտալացի մասնագետը միայն վստահություն է ներշնչում՝ ակնարկելով, որ նույնը թիմում չկար կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ժամանակ:

«Ես շատ մոտիվացված եմ եւ զգում եմ ազատություն: Անչելոտին պարգեւ է ակումբի համար: Նրա հետ ես ավելի մեծ վստահություն եմ զգում: Նա գերազանց մարզիչ է: Իմ առավելագույնը ցուցադրելու համար ես ունեմ վստահության կարիք: Վստահությունը, հարգանքը եւ ընկերությունը առանցքային գործոններ են: Անչելոտիի հետ մենք կարող ենք հասնել հրաշալի արդյունքների եւ անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է Kicker-ը:

«Բավարիան» մեկնել է ԱՄՆ եւ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Հուլիսի 27-ին Չիկագոյում գերմանական ակումբի մրցակիցը կլինի «Միլանը», հուլիսի 30-ին Շարլոթում՝ «Ինտերը», օգոստոսի 3-ին Նյու Յորքում՝ «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում