15:22  ,  25 հուլիսի, 2016

Օբամեյանգ. Միայն «Ռեալի» առաջարկը կդրդի ինձ հեռանալ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է լուրերը, թե բանակցում է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելու հարցով: Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստը նշել է միակ թիմը, որը կարող է դրդել իրեն հեռանալ գերմանական ակումբից:

«Միակ ակումբը, որը կարող է ինձ ստիպել մտածել «Բորուսիայից» հեռանալու մասին՝ Մադրիդի «Ռեալն» է: Թեեւ այս պահին դա միայն ենթադրություն է, ոչ մի բանակցություններ այժմ չկան: «Աթլետիկոյի» մասին խոսակցությունները մամուլի հորինածն է: Լավ է, որ այդ մասին շատ շուտ մոռացան»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Օբամեյանգը բազմիցս նշել է, որ իր երազանքն է Արքայական ակումբում խաղալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս