12:21  ,  25 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ TAG Heuer-ի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» համագործակցության շնորհանդեսին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շվեյցարական TAG Heuer ընկերության հետ գլոբալ համագործակցության շնորհանդեսին: TAG Heuer-ը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» ժամացույցի նոր գործընկերը: Անգլիական թիմի ֆուտբոլիստներից շնորհանդեսին մասնակցել են նաեւ Ուեյն Ռունին, Էշլի Յանգը եւ Մարկուս Ռեշֆորդը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմքերից մեկն էր նաեւ Շանհայում ամերիկյան Chevrolet ավտոարտադրողի եւ անգլիական ակումբի գլոբալ համագործակցության շնորհանդեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում