11:14  ,  25 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի չի ունենա

International Champions Cup ընկերական մրցաշարի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի չի ունենա: Այն նախատեսված էր Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Օլիմպիական ստադիոնում հուլիսի 25-ին:

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով է ընդունվել այդպիսի որոշում: Վերջին օրերին Պեկինում անընդհատ հորդառատ անձրեւ եւ ամպրոպ է:

Այս խաղում պետք է վերջին երեք տարում առաջին անգամ հանդիպեին մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինյոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում